Ծանուցում՝ տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների քվեարկությանը կամ աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է նույնականացվել։ Մոտակա քվեարկության սկիզբ՝ 2026-07-28, ավարտ՝ 2026-08-07 ։ Մոտակա աճուրդին համարանիշների ընտրության ամսաթիվ՝ 2026-08-08 ։
Առկա համարանիշներ
Հաճախ տրվող հարցեր
Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 2205-Ն որոշմամբ։
Աճուրդը սկսվում է աճուրդի հրապարակային ծանուցման մեջ նշված օրվա ժամը 12:00‑ին։
Յուրաքանչյուր լոտի աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում տվյալ լոտի աճուրդը սկսելու օրվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն: Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեների ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից:
Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդի կազմակերպիչը աճուրդի մասին ծանուցման նշվում է լոտի նախավճարի չափը, որի չի կարող գերազանցել աճուրդում վաճառվող ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի գնի հիսուն տոկոսից։
Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարն ապասառեցվում է (վերադարձվում է), իսկ աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում է կազմակերպչի հաշվին, իսկ դեպոզիտ հաշվին փոխանցված գումարը չի վերադարձվում, այդ թվում՝ լոտի գինն ամբողջությամբ վճարելու դեպքում նախավճարը հաշվանցվում է դրա արժեքում։
Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքն աճուրդով ձեռք բերելու մասին վկայականը վավեր է մեկ տարի։ Նշված ժամկետում այն տրանսպորտային միջոցի հաշվառում իրականացնող ստորաբաժանում չներկայացնելու (աճուրդով օգտագործման իրավունքով ձեռք բերված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներով տրանսպորտային միջոց չհաշվառելու) դեպքում աճուրդում հաղթող մասնակիցը կորցնում է հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը, իսկ լոտի վաճառքի գինը չի վերադարձվում։
Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդին մասնակցելու համար նախատեսված նախավճարը, ինչպես նաև աճուրդում հաղթելուց հետո համարանիշի ձեռքբերման վճարը, պետք է կատարվեն բացառապես auction.mia.gov.am կայքի՝ նույնականացված օգտատիրոջ «Վճարումներ» բաժնի միջոցով։ Հակառակ դեպքում կատարված վճարումը կհամարվի անվավեր