Ծանուցում՝ տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների քվեարկությանը կամ աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է նույնականացվել։
Առկա համարանիշներ
Հաճախ տրվող հարցեր
Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 2205-Ն որոշմամբ։
Աճուրդը սկսվում է աճուրդի հրապարակային ծանուցման մեջ նշված օրվա ժամը 12:00‑ին։
Յուրաքանչյուր լոտի աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում տվյալ լոտի աճուրդը սկսելու օրվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն: Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեների ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից:
Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդի կազմակերպիչը աճուրդի մասին ծանուցման նշվում է լոտի նախավճարի չափը, որի չի կարող գերազանցել աճուրդում վաճառվող ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի գնի հիսուն տոկոսից։
Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարն ապասառեցվում է (վերադարձվում է), իսկ աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում է կազմակերպչի հաշվին, իսկ դեպոզիտ հաշվին փոխանցված գումարը չի վերադարձվում, այդ թվում՝ լոտի գինն ամբողջությամբ վճարելու դեպքում նախավճարը հաշվանցվում է դրա արժեքում։
Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքն աճուրդով ձեռք բերելու մասին վկայականը վավեր է մեկ տարի։ Նշված ժամկետում այն տրանսպորտային միջոցի հաշվառում իրականացնող ստորաբաժանում չներկայացնելու (աճուրդով օգտագործման իրավունքով ձեռք բերված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներով տրանսպորտային միջոց չհաշվառելու) դեպքում աճուրդում հաղթող մասնակիցը կորցնում է հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը, իսկ լոտի վաճառքի գինը չի վերադարձվում։